27 դեկտեմբերի 2012 - 20:19 AMT
ԱՄՆ կառավարությունը հերքել է Հիլլարի Քլինթոնի` գլխուղեղի քաղցկեղ ունենալու վերաբերյալ լուրերը

ԱՄՆ կառավարությունը հերքել է մամուլում շրջանառող լուրերն այն մասին, որ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի մոտ գլխուղեղի քաղացկեղ է հայտնաբերվել:

Նախօրեին The National Enquirer պարբերական հաղորդել է այն մասին, որ օնկոլոգիական հիվանությունը 65-ամյա Քլինթոնի ուշաթափության պատճառ է դարձել: Սակայն պարբերականը պնդում է, որ հիվանդությունը ստիպել է Քլինթոնին թողնել իր պաշտոնը: