27 դեկտեմբերի 2012 - 20:33 AMT
Աֆղանական և կոալիցիոն ուժերի համատեղ օպերացիայի արդյունքում չեզոքացվել է 13 թալիբ

Աֆղանսստանի արևելքում ավարտվել է կոալիցիոն և աֆղանական ուժերի համատեղ օպերացիան, որի արդյունքում սպանվել է «Թալիբան» շարժման 13 գրոհայիններ, ևս 20-ը ձերբակալվել են:

Ինչպես փոխանցում է Ռոսբալթը, տվյալ օպերացիայի իրականացման արդյունքում հայտնաբերվել և չեզոքացվել են զենքի մի քանի գաղտնի պահեստներ, ինչպես նաև թաքստոցներ, որոնք նախկինում օգտագործվել են «Թալիբան» շարժման կողմից, հաղորդում է Аfghanistan.ru-ն: