27 դեկտեմբերի 2012 - 20:45 AMT
«Թալիբանի» գրոհայինները Պակիստանի հյուսիս-արևմուտքում հարձակվել են պահակակետերի վրա

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները հինգշաբթի օրը գիշերը հարձակվել են Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղակայված մի քանի պահակակետերի վրա և առևանգել ուժային կառույցների 22 աշխատակիցների, փոխանցում է ՌԻԱ Նովոստին` հղելով Սինխուա գործակալությանը:

Որոշ տեղական ԶԼՄ-ներ հաղորդում են այն մասին, որ հարձակման արդյունքում առևանգվել է առնվազն 30 մարդ:

Երկրում գործող «Թեհրիկ-է-Թալիբան» ծայրահեղականների բաժանամունքը կառավարության առջև պայմաններ է դրել` զինված պայքարը դադարեցնելու վերաբերյալ: