ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿԱԴՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ29 հունիսի 2005 - 08:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը եւ Սիրիայի ֆինանսների նախարարի տեղակալ Ալսեյդ Ահմադը ստորագրել են «Հայաստանի եւ Սիրիայի կառավարությունների միջեւ կրկնակի հարկադրումից խուսափելու մասին» համաձայնագիր: Ինչպես այսօր համաձայնագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Մոհամեդ Խադեր Ալսեյդ Ահմադը, այդ համաձայնագիրը երկամյա նախապատրաստման արդյունքն է: Նրա խոսքերով` նման համաձայանագիրը թույլ կտա էլ ավելի արդյունավետ զարգացնել հայ-սիրիական հարաբերությունները: Մոհամեդ Խադեր Ալսեյդ Ահմադի խոսերով` համաձայնագիրը ներառում է 29 հոդված, որոնք մյուսների թվում կարգավորում են եկամտային հարկադրումը եւ եկամուտի հարկը, ինչպես նաեւ տնտեսական եւ այլ գործունեություններ: Նրա խոսքերով` այդ համաձայնագիրը խթան կհանդիսանա գործարարների եւ ներդրողների համար, որոնք մտադիր են տնտեսական գործունեություն ծավալել: Նա հավաստիացրել է, որ տվյալ համաձայնագիրը մոտ ապագայում կվավերացվի Սիրիայի խորհրդարանի կողմից: Ինչպես նշել է Տիգրան Խաչատրյանը, համաձայնագրի կարեւոր սկզբունքը հարկադրման փոխադարձ ճանաչման փաստն է եւ կրկնակի հարկադրման բացառումը: Նրա խոսքերով` դա թույլ կտա կայուն մթնոլորտ ձեւավորել տնտեսվարող սուբյեկտների համար, ինչպես նաեւ զեղչային պայմաններ կտրամադրի ներդրողներին, ինչը էլ ավելի ակտիվ գործունեության կհանգեցնի ներդրումների ոլորտում: «Հուսով եմ, որ հաջորդ տարում համաձայնագիրն իր պտուղները կտա, իսկ Հայաստանի Ազգային ժողովն արդեն արձակուրդից հետո կվավերացնի տվյալ համաձայնագիրը»,- հայտարարել է Տ.Խաչատրյանը: Ինչպես նշել է Տ.Խաչատրյանը, առկա է Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ապրանքաշրջանառության աճ: Այսպես, 2002-2003 թվականներին Սիրիայից Հայաստան ներմուծումը կազմել է 1,2 մլն դոլար, իսկ 2004 թվականին` 998 հազար դոլար: Միեւնույն ժամանակ 2002 թվականին արտահանումը կազմել է 201 հազար դոլար, այն դեպքում, երբ 2003 թվականին` 490 հազար, իսկ 2004 թվականին` 728 հազար դոլար: Այսպես, արտաքին առեւտրական շրջանառության սալդոն նշված ժամանակահատվածում կազմել է 0,8 հազար դոլար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է |