Հայաստան ներկրվող խաղալիքները պետք է հավաստագիր ունենան

Հայաստան ներկրվող խաղալիքները պետք է հավաստագիր ունենան

PanARMENIAN.Net - Հայաստանի խաղալիքների շուկան լցված է անորակ արտադրանքով, և դրանում հասարակական կազմակերպությունը բազմիցս համոզվել է: Այդ մասին դեկտեմբերի 28-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը հարում է այն դիրքորոշման, որ խաղալիքների համար հավաստագրի առկայությունը «ցանկալի է, բայց ոչ պարտադիր», ինչն անընդունելի է հայկական շուկայի համար:

Իր հերթին «Ռեյմա» բրենդային խաղալիքներ և հագուստ ներմուծող ընկերության ներկայացուցիչ Աննա Ալավերդյանը հավելել է, որ հիմա հայկական շուկայում անորակ խաղալիքների իրացման հարցը շատ արդի է: «Պետք է պահանջել արտադրողի հավաստագիր, ինչպես նաև ընդհանուր թեստավորման առկայություն, որտեղ, մասնավորապես, նշվում է հումքի անունը, որից պատրաստվել են խաղալիքները, քանի որ երեխայի կյանքի առաջին օրերին վտանգավոր է ծանր մետաղների հետ շփումը, և այլ տեղեկատվություն»,- ասել է նա:

Հայաստան ներկրվող խաղալիքները նաև հավաստագրում են անցնում հանրապետությունում, իսկ դրանց որակի վրա վերահսկողություն է սահմանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Որակի վերահսկողության պետական տեսչությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---