28 դեկտեմբերի 2012 - 11:53 AMT
Մոսկվայի «Դինամոն» թուրքական հավաքում մտադիր է խաղալ «Շախտյորի» հետ

Մոսկվայի «Դինամոն» որոշակիացրել է 2012-13 խաղաշրջանի երկրոդ մասին նախապատրաստվելու ծրագրերը, տեղեկացնում է fcdin.com-ը: Թիմը արձակուրդից կվերադառնա հունվարի 13-ին և կհավաքվի Մոսկվայում, որտեղ ֆուտբոլիստները բժշկական հետազոտություն կանցնեն: Հունվարի 15-ին Հայաստանի հավաքականի դարպասապահի թիմը կմեկնի Իսպանիա առաջին հավաքի, որը կտևի մինչև հունվարի 28-ը:

Իսպանիայից հետո «Դինամոն» մի քանի օրով կվերադառնա Մոսկվա: Փետրվարին թիմը երկու ավելի կարճ հավաք է նախատեսել թուրքական Բելեկում: Թուրքիայում նրանք մի շարք ստուգողական խաղեր կանցկացնեն:

Այժմ քննարկվում է «Շախտյորի» հետ հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Բացի այդ, նրանք ցանկություն ունեին խաղալու «Շտուտգարդտի» հետ, սակայն խաղը տեղի չի ունենա, քանի որ այդ ժամանակ նրանք արդեն Թուրքիայում չեն լինի: