Քաղաքագետ. Հայ-թուրքական հարաբերություններում որևէ հեռանկար չկա

Քաղաքագետ. Հայ-թուրքական հարաբերություններում որևէ հեռանկար չկա

PanARMENIAN.Net - 2012 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հարևանների հետ հարաբերությունները մնացին ստատուս քվոյի շրջանակներում : Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Շիրինյանը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, քաղաքագետը նկատեց. «Հայաստանի բանակի ակտիվ գործողությունների և հզոր ինքնապաշտպանության շնորհիվ ադրբեջանական վիշապի գլուխը սեղմվել է գետնին և նա չի կարողանում շնչել»: Քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանը պատերազմական որևէ գործողություն չի ձեռնարկում, քանի որ գիտի, որ մեր բանակի դեմ կռվել չի կարող:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Լևոն Շիրինյանն ասաց, որ որևէ հեռանկար չի տեսնում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---