Մեկ ամսում Հայաստանում բենզինի գները նվազել են 0.1 տոկոսով

Մեկ ամսում Հայաստանում բենզինի գները նվազել են 0.1 տոկոսով

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի`0.1% գնանկումով:

2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11.4% և 6.7%-ով, իսկ 2010թ. համեմատ` 31.2% և 36.8%-ով:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինը կարելի է ձեռք բերել 540 դրամով, «Պրեմիում»` 510 դրամով, «Ռեգուլյար»` 490 դրամով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---