«Փոքր կենտրոնը» քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ կստանա

«Փոքր կենտրոնը» քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ կստանա

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատման օրենսդրական կարգավորումը ՀՀ քաղաքաշինության նախարարության կարևոր խնդիրներից է: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել

Թադևոսյանը: «Խնդրի համալիր ուսումնասիրման, օրենսդրական առաջարկությունների մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Արդեն մշակված է հայեցակարգի նախագիծը, որով նախատեսվում է «Փոքր կենտրոնին» տալ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ: Կարևոր նշանակություն է տրվում նաև բարձրարժեք ճարտարապետական միջավայրի պահպանության և ներդաշնակ զարգացման, հուշարձան շենքերի և դրանց պահպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության հետ առնչվող խնդիրներին, ինչպես նաև «Փոքր կենտրոնի» բեռնաթափմանը, կառուցապատման էկոլոգիական բաղադրիչին, «Կանաչ ճարտարապետության» սկզբունքների արմատավորմանը»,- ասաց նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---