Աբասը սպառնացել է լուծարել ՊԱՎ-ը և կառավարումը հանձնել Իսրայելին

Աբասը սպառնացել է լուծարել ՊԱՎ-ը և կառավարումը հանձնել Իսրայելին

PanARMENIAN.Net - Մահմուդ Աբասը սպառնացել է լուծարել Պաղեստինի ազգային վարչությունը (ՊԱՎ), եթե դիվանագիտական ջանքերն անպտուղ լինեն և Իսրայելը շարունակի բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արևմտյան ափին: «Հաարեց» թերթին տված հարցազրույցում Պաղեստինի առաջնորդը հայտարարել է, որ հույս ունի առաջընթաց տեսնել Իսրայելի խորհրդարանական ընտրություններից հետո բնակավայրերի հարցի լուծման մեջ: Հակառակ դեպքում նա խոստացել է ՊԱՎ կառավարումը հանձնել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին:

«Եթե նույնիսկ ընտրություններից հետո առաջընթաց չլինի, ես հեռախոսը կվերցնեմ և կզանգեմ Նեթանյահուին: Ես կասեմ նրան. «Թանկագին ընկեր, պարոն Նեթանյահու, հրավիրում եմ Ձեզ Մուկատու: Տեղավորվեք իմ բազմոցում, Ձեր ձեռքը վերցրեք կառավարման լծակները, դուք այժմ պատասխանատու եք Պաղեստինի ինքնավարության համար»,- ասել է Աբասը:

Աբասը հայտարարել է նաև, որ չի ցանկանում օգտագործել Պաղեստինի նոր կարգավիճակը որպես ՄԱԿ դիտորդ-պետություն, որպեսզի բողոքի Իսրայելի գործողություններից Հաագայի միջազգային դատարանում, բայց դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում այլընտրանք չի լինի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---