Հռիփսիմե Խուրշուդյանը ցանկանում է, որ հայերը երբեք դժվարություններ չունենան

Հռիփսիմե Խուրշուդյանը ցանկանում է, որ հայերը երբեք դժվարություններ չունենան

PanARMENIAN.Net - Լոնդոնյան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի համար 2012 թվականն անմոռանալի էր, այս տարի նա և ամուսնացավ, և Օլիմպիադայից վերադարձավ մեդալով:

«2012-ն ինձ համար շատ հաջող տարի էր, կարելի է ասել նաև մեծ հաղթանակների տարի: Իրականացան իմ 2 երազանքները` Օլիմպիադայում ես բրոնզե մեդալ նվաճեցի և կազմեցի իմ ընտանիքը: Հուսով եմ, որ մյուս տարին ևս անմոռանալի կլինի»,- PanARMENIAN.Net ին խոստովանել է ծանրորդուհին:

Բոլոր հայերին մարզուհին մաղթել է, որ ժպտերես և առողջ լինեն լինեն, իրար միշտ հարգանքով վերաբերվեն ու երբեք դժվարություններ չունենան:

«Ցանկանում եմ, որ բոլոր այն երազանքները, որոնք վիշապի տարում չեն իրականացվել, անպայման իրագործվեն օձի տարում»,- ավելացրել է Խուրշուդյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---