Փորձագետներ. Իրանը դանդաղեցրել է ուրանի հարստացման տեմպերը` Արևմուտքի հետ առճակատումից խուսափելու համար

Փորձագետներ. Իրանը դանդաղեցրել է ուրանի հարստացման տեմպերը` Արևմուտքի հետ առճակատումից խուսափելու համար

PanARMENIAN.Net - Իրանը դանդաղեցրել է ուրանի հարստացման տեմպերը, ինչը վկայում է երկրի իշխանությունների` Արևմուտքի հետ անմիջական առճակատումից խուսափելու ձգտման մասին, հաղորդել է Նյու Յորք Թայմս պարբերականը` հղելով արևմտյան ԶԼՄ-ներին:

Ինչպես հաղորդում է Iran.ru-ն, պարբերականը մեջբերում է ՄԱԳԱՏԷ-ի պայմանները, որոնց համաձայն օգոստոսին Իրանը սկսել է վերամշակել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի մի մասը ոչ թե ռազմական նպատակներով օգտագործելու, այլ հետազոտական ծրագրում կիրառելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---