ԶԼՄ-ներ. Եգիպտական կառավարության ներսում փոփոխությունները կվերաբերեն 10 նախարարների

ԶԼՄ-ներ. Եգիպտական կառավարության ներսում փոփոխությունները կվերաբերեն 10 նախարարների

PanARMENIAN.Net - Եգիպտոսի կառավարությունում ծրագրվող փոփոխությունները կվերաբերեն 10 նախարարների: Ինչպես հաղորդում է Ալ-Վաթան լրատվական պորտալը, վարչապետ Քանդիլը նախապատրաստել է այն գերատեսչությունների նախնական ցուցակը, որտեղ պետք է փոփոխություններ իրականացվեն: Այն առաջիկայում կներկայացվի նախագահ Մուրսիին:

Կառավարական աղբյուրների տվյալներով, կաբինետի ղեկավարն առաջարկել է Մուրսիին կառավարության կազմում ներառել ընդդիմության ներկայացուցիչներ և հեղափոխական երիտասարդություն`իրավիճակը հանդարտեցնելու համար:

Նոր կազմով կառավարությունն աշխատելու է մինչև նոր խորհրդարանի ձևավորումը: Խորհրդարանական ընտրությունների օրը պետք է որոշվի մինչև 2013թ փետրվարի վերջ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---