29 դեկտեմբերի 2012 - 10:39 AMT
Apple-ը համաձայնվել է հետ կանչել պատենտային հայցը Samsung-ի նոր սմարթֆոնի դեմ

Apple-ը համաձայնվել է հետ կանչել պատենտային հայցը Samsung-ի նոր սմարթֆոնի դեմ: Կողմերը պայմանավորվել են, որ նոր Samsung-ը վաճառքի չի հանվի ամերիկյան շուկայում, որն այդքան կարևոր է Apple-ի համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

2012թ. նոյեմբերին Apple-ի իրավաբանները հայցով դիմել էին Սան Խոսեի շրջանային դատարան պատենտային իրավունքների խախտման և իր տեխնոլոգիաների օգտոգարծման վերաբերյալ: Այն սարքերի ցանկում, որոնք խնդրահարույց են մի քանի սմարթֆոններից ու պլանշետային համակարգիչներից բացի, ընդգրկվել էր նաև Galaxy S III Mini սմարթֆոնը: Այն բանից հետո, երբ Samsung-ը երաշխիքներ տվեց, որ այդ սարքը չի հայտնվի պաշտոնական վաճռքում ԱՄՆ տարածքում, սահմանափակող պահանջը հանվեց:

Galaxy S III Mini վաճառքները Եվրոպայում սկսվել են 2012թ. հոկտեմբերին, սարքը ընկալվում է որպես Apple-ի iPhone 5-ի մրցակից: