29 դեկտեմբերի 2012 - 17:10 AMT
Այրվել է Վեդի-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը

Այսօր, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ում այրվում է «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել` 12.54-ին: Այրվել է միկրոավտոբուսի շարժիչի հատվածը և սրահը` մասամբ: Տուժածներ չկան: