
Մոսկվան կողմ է հանդես գալիս Սիրիա ՄԱԿ-ի դիտորդների վերադարձին և նրանց թվի մեծացմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բարհիմիի հետ հանդիպումից հետո: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:
Լավրովի խոսքով, դիտորդները կարող էին հետևել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների պահպանմանը, որոնք «դեռևս պետք է համաձայնեցվեն»:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը գերազանցում է 40 հազարը: