29 դեկտեմբերի 2012 - 17:37 AMT
Հրանտ Բագրատյանն առաջադրվեց

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրեց նաև նախկին վարչապետ, ՀԱԿ նախկին անդամ Հրանտ Բագրատյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, նա առաջադրվել է «Ազատություն» կուսակցությունից:

Այս պահի դրությամբ ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 10 քաղաքացի` ՀՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության կողմից Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անկուսակցական, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պավլիկ Սարգսյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը և ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը:

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրումների ժամկետը ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, մեկնարկել է դեկտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը և կավարտվի հունվարի 14-ին: