Իրանը համաձայնել է վերսկսել Արևմուտքի հետ բանակցությունները

Իրանը համաձայնել է վերսկսել Արևմուտքի հետ բանակցությունները

PanARMENIAN.Net - Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Սաեդ Ջալիլին, որը գլխավորում է միջուկային հարցի շուրջ բանակցությունները, հաստատել է, որ «վեցյակի» հետ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա հունվարին:

Reuters-ը հաղորդում է, որ հանդիպման օրը և տեղը դեռ հայտնի չեն:

«Մենք համաձայնվել ենք, որ բանակցություններն անցկացվեն հունվարին, սակայն այս պահին հանդիպման մանրամասները վերջնական կետի չեն բերել»,- երեկ Նյու Դելիում ասել է Սաեդ Ջալիլին: Բանակցությունների վերջին փուլը ապրիլին էր` առանց շոշափելի արդյունքների: Նոյեմբերին Արևմուտքը հայտարարել էր, որ ցանկանում են բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել Թեհրանում:

Իրանը պատասխանել էր, որ պատրաստ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ բանակցությունների, սակայն, այդ հարցի շուրջ ցանկացած որոշում ընդունելիս պետք է հաշվի առնվի խաղաղ նպատակներով ուրանի հարստացման Թեհրանի իրավունքը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---