15 մարդ պայքարելու է Հայաստանի նախագահի պաշտոնի համար

15 մարդ պայքարելու է Հայաստանի նախագահի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրութուններում առաջադրվելու համար ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել արդեն 15 քաղաքացիներ: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության կողմից Հրանտ Բագրատյանը: Ինքնառաջադրվել են՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը, թոշակառուՊավլիկ Սարգսյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, անկուսակցական Ռոբերտ Ահարոնյանը, ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանը և «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրումների ժամկետը ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, մեկնարկել է դեկտեմբերի 25-ին և կավարտվի այսօր՝ հունվարի 4-ին: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը և կավարտվի հունվարի 14-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---