Թբիլիսիում ցույցեր են. Պահանջում են Սահակաշվիլու հրաժարականը

Թբիլիսիում ցույցեր են. Պահանջում են Սահակաշվիլու հրաժարականը

PanARMENIAN.Net - Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում այսօր տեղի են ունեցել նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ցույցերը կազմակերպել են հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ ու ակտիվիստներ: Նրանք հայտարարել են, որ հասարակական կազմակերպությունները վերջին 2 ամսվա ընթացքում երկրի բոլոր շրջաններում հավաքել են նախագահի հրաժարականի պահանջող 800.000 ստորագրություն: Ցուցարարների խոսքով այսօրվա ցույցերը «նախազգուշական» են, ու, եթե Սահակաշվիլին չհեռանա, հանրահավաքները «պարբերական ու զանգվածային» բնույթ կստանան:

Հունվարի 20-ին լրանում է գործող նախագահի երդմնակալության 5 տարին: Ցուցարարները նշում են, որ, երկրի օրենսդրությամբ, նախագահն ընտրվում է 5 տարով, իսկ նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---