
«Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը: Ամենևին ոչ, մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ: Սակայն արդարությունը միևնույն է կվերականգնվի: Ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան ի սկզբանե եղել են Վրաստանի հողերը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել է և կպատկանի Ադրբեջանին: Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդի այցը Վրաստան` վրաց և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության դրսևորումն է», – Թբիլիսիում Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը»: Այս մասին գրել է ադրբեջանական ANS PRESS գործակալությունը: