5 հունվարի 2013 - 19:07 AMT
Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 5-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է, հայտնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: