Գյումրեցի շատ ընտանիքներ դեռ ապրում են 1926 թ. կառուցված «բարաքներում» (վիդեո)

Գյումրեցի շատ ընտանիքներ դեռ ապրում են 1926 թ. կառուցված «բարաքներում»

PanARMENIAN.Net - Գյումրիում հիմա էլ կարելի է հանդիպել դեռ 1926 թ. երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարանների, որոնց մեծ մասը բնակելի է: Այդ փայտաշեն տները, կառուցված ռուսական գյուղերում տարածված բնակելի շինությունների նմանությամբ, Խորհրդային Միությունից հայտնի «կոմունալկաներ» էին, և դրանցում բնակվում էին մի քանի ընտանիքներ:

Գյումրեցիներն այդ կացարանները կոչում էին «բարաքներ»: Դրանք կառուցվել են նախկին Լենինականի մի շարք թաղամասերում, իսկ Գյումրիի թաղամասերից մեկը մինչև օրս հենց կոչվում է «Բարաքներ»:

Նմանատիպ մի քանի ժամնակավոր կացարան դեռևս պահպանված է նաև Գյումրու «Սևերսկի» կոչվող թաղամասում՝ ռուսական զորամասերից մեկի հարևանությամբ:

«Շիրակ կենտրոնի» տեսանյութը մոտակա Առափի գյուղից տեղափոխված և Գյումրու «Սևերսկի» կոչվող թաղամասի մի «բարաքում» ավելի քան 18 տարի իր 4 որդու հետ առանց հաշվառման բնակվող ընտանիքի մասին է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---