Քլինթոնը կվերադառնա իր պարտականությունների կատարմանը բուժումից հետո

Քլինթոնը կվերադառնա իր պարտականությունների կատարմանը բուժումից հետո

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր, ինչպես ակնկալվում է, կստանձնի իր պարտականությունների կատարումը տրոմբի բուժումից հետո, հայտնում է «Ռոյթերսը»:

ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի աշխատանքային օրը կսկսվի փակ հանդիպումից տեղակալների ու օգնականների հետ Վաշինգտոնի ժամանակով ժամը 9:15:

Այս շաբաթ Քլինթոնը պետք է մոտ 10 հանդիպում անցկացներ, այդ թվում նաև Սպիտակ տանը: Առաջինը կանցնի հունվարի 8-ին: Հանդիպմանը ներկա կգտնվի ԱՄՆ ՊՆ ղեկավար Լեոն Պանետտան և նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Թոմ Դոնիլոնը: Բացի այդ, հունվարի 8-ին պետք է հանդիպումներ կայանան Իռլանդիայի ու Հարավային Աֆրիկայի դեսպանների հետ:

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում էր, որ Քլինթոնը հիվանդության ընթացքում ընթերցել է ծառայողական գրառումներն ու կարգադրություններ արել:

2012թ. դեկտեմբերի 15-ին Քլինթոնը ուշագնաց եղավ և ուղեղի ցնցում ստացավ, որից հետո Ամանորի շեմին հոսպիտալացվեց գլխուղեղում տրոմբի հայտնաբերման կապակցությամբ: Նա դուրս է գրվել հունվարի 2-ին:

Հունվարի վերջում Քլինթոնին իր պաշտոնում կփոխարինի Ջոն Քերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---