Այսօր Հայաստանում հանգուցյալների հիշատակության օր է

Այսօր Հայաստանում հանգուցյալների հիշատակության օր է

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում հանգուցյալների հիշատակության օր է: Մեռելոցը հաջորդում է Սուրբ Ծննդյան տոնին: Հայաստանի բոլոր եկեղեցիներում այսօր կմատուցվի Սբ. Պատարագ, կկատարվի հոգեհանգստի արարողություն: Սովորաբար, պատարագից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:

Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոցը հայտարարվում է ոչ աշխատանքային:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---