Պենտագոնի նոր ղեկավարի անունը Օբաման կհայտնի այսօր

Պենտագոնի նոր ղեկավարի անունը Օբաման կհայտնի այսօր

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտպանության նախարարի պաշտոնին առաջարկելու է Նեբրասկա նահանգից նախկին սենատոր հանրապետական Չակ Հեյգելին: Այս մասին գրում է Ռոյթերսը: Պենտագոնի նոր ղեկավարի անունը Օբաման կհայտնի այսօր: Թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ սենատը:

Վերլուծաբանների կարծիքով Հեյգելի նշանակումը սենատում վեճերի պատճառ կդառնա, քանի որ Չակ Հեյգելը կասկածի տակ էր առել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների արդյունավետությունը: Հեյգելը նաև ԱՄՆ դաշնակից Իսրայելի դեմ էր արտահայտվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---