«Օսկարի» հանձնման ժամանակ կնշվի նաև Բոնդի մասին ֆիլմաշարի 50-ամյակը

«Օսկարի» հանձնման ժամանակ կնշվի նաև Բոնդի մասին ֆիլմաշարի 50-ամյակը

PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության շրջանակներում կցուցադրվի մի հատված, նվիրված Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարին, որը 2012թ. նշեց իր 50-ամյակը: Այդ մասին հայտնել է Լենտա.ռու-ն, The Wrap-ի վրա հղումով: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա կիրակի, փետրվարի 24-ին:

Շոուի պրոդյուսերները մանրամասները չեն բացահայտում, սակայն ասել են, որ շատ ուրախ են, որ հնարավորություն կլինի հարգանքի տուրք մատուցել բոնդիանային:

ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ երգչուհի Ադելը կարող է մասնակցել արարողությանը՝ նա կատարել է Բոնդի մասին վերջին ֆիլմի գլխավոր երգը: Երգչուհին չի մեկնաբանում այդ լուրերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---