Բուենոս Այրեսն ու Լոնդոնը կրկին վիճաբանում են Ֆոլկլենդյան կղզիների պատճառով

Բուենոս Այրեսն ու Լոնդոնը կրկին վիճաբանում են Ֆոլկլենդյան կղզիների պատճառով

PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսն ու Լոնդոնը կրկին վիճաբանում են Մալվինյան՝ Ֆոլկլենդյան կղզիների պատճառով, որոնք 1982թ. կարճատև, բայց արյունալի պատերազմի պատճառ դարձան, որն ավարտվեց Մեծ Բրիտանիայի հաղթանակով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները բաց նամակ է հղել կղզու պատկանելության վերաբերյալ բանակցությունները շարունակելու պահանջով:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել այդ տարածքները զենքով:

Իր հերթին, Արգենտինայի ԱԳՆ-ն դատապարտեց Քեմերոնի ելույթը՝ անվանելով այն «ռազմատենչ սպառնալիքներ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---