Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարին չորս համերգ կունենա

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարին չորս համերգ կունենա

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարին չորս համերգ կունենա:

Փետրվարի 1-ին հանդիսատեսը կարող է լսել Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3, Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 10:

Փետրվարի 8-ի համեգային ծրագրում հնչելու է Ռիմսկի-Կորսակով` Իսպանական կապրիչիո, Ռոդրիգո՝ «Առանխուես» կոնցերտ կիթառի և նվագախմբի համար, Բրամս` Սիմֆոնիա թիվ 4: Մենակատարն է կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, դիրժորը՝ Էդուարդ Թոփչյանը:

Փետրվարի 15-ն ՀՊՖՆ-ը հանդիսատեսի համար կատարելու է Սիբելիուս՝ Ջութակի կոնցերտ, Բրուկներ` Սիմֆոնիա թիվ 4 («Ռոմանտիկական»): Մենակատարն է ջութակահար Հայկ Դավթյանը (Ֆրանսիա), դիրիժորը` Էդուարդ Թոփչյանը:

Փետրվարի 22-ին հնչելու է Մոցարտ` Դաշնամուրի կոնցերտ թիվ 21, Դեբյուսի` 12 պրելյուդ, մենակատարն է դաշնակահար Յունսու Ռեեն (Կորեա), դիրիժորը` Նիկոս Քրիստոդուլուն (Հունաստան): Այս մասին հայտնում են նվագախմբի մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---