7 հունվարի 2013 - 17:10 AMT
Ուզբեկստանի 5 քաղաքացիներ վիրավորվել են Ղրղզստանի հետ սահմանին

Ուզբեկստանի 5 քաղաքացիներ վիրավորվել են Ղրղզստանի հետ սահմանին, ասվում է Ուզբեկստանի պետսահմանի պահպանության կոմիտեի հայտարարության մեջ, որը հրապարակել է անկախ ուզբեկական 12.uz. պորտալը:

Բոլոր վիրավորները բնակվում են Ղրղզստանի տարածքում գտնվող Սոխ ուզբեկական անկլավում: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Բախման պատճառ է դարձել ղրղզական «Չարբակ» սահմանային ուղեկալը, որը դեկտեմբերի կեսին բացվել է ուզբեկական Սոխ անկլավի մոտ:

Գյուղի բնակիչները հարձակվել են Ղրղզստանի զինծառայողների վրա և ապամոնտաժել են էլեկտրահաղորդակցության գծերը, որոշ սահմանապահներ վիրավորվել են: Պաշտոնական մեկնաբանություններ չեն արվել: