Wikipedia-ն կորցնում է անգլալեզու հեղինակներին

Wikipedia-ն կորցնում է անգլալեզու հեղինակներին

PanARMENIAN.Net - Հայտնի առցանց հանրագիտարանը՝ Wikipedia կորցնում է անգլալեզու հեղինակներին, ինչը բացասաբար է անդրադառնում գիտելիքի առցանց շտեմարանի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ American Behavioral Scientist ամսագրի վրա հղումով:

Պատճառը, հավանաբար, հոդվածների գրման ու շտկումների կատարման առավել բարդ համակարգն է: Այս իրավիճակում Wikipedia-ն կորցնում է գիտելիքի օպերատիվ աղբյուր հանդիսանալու հնարավորությունը:

Այնուամենայնիվ Wikipedia-ն աշխարհի խոշորագույն առցանց հանրագիտարանն է, այն ունի 23 մլն հոդված աշխարհի 285 լեզուներով:

2012թ. նոյեմբերին Wikipedia-ն ստացավ «Ռունետ-2012 մրցանակը» «Գիտություն և կրթություն» անվանակարգում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---