1 հուլիսի 2005 - 08:56 AMT
ԷԴԻՆԲՈՒՐԳԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդն հունիսի 30-ի իր որոշումով հետաձգել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծի ընդունումը: Ինչպես գրում է թուրքական «Զամանը», այդ որոշումը ընդունվել է այն բանից հետո, երբ «Անգլիա-Թուրքիա երկխոսության կոմիտեի» կողմից ապրիլի 22-ին կատարած «ձեռնարկումներից» հետո, մայիսի 20-ին Էդինբուրգում Հայոց ցեղասպանության հարցով սեմինար է անցկացվել: