2012 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Վիսենտե Դել Բոսկեն

2012 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Վիսենտե Դել Բոսկեն

PanARMENIAN.Net - Ցյուրիխում ընթացող «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիստենտե Դել Բոսկեն ճանաչվեց 2012 թվականի լավագույն մարզիչ:

Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Պիա Սանդհեյջը:

Ֆուտբոլի զարգացման համար տրվող ՖԻՖԱ-ի «Նախագահական մրցանակը» հանձնվեց գերմանական ֆուտբոլի լեգենդ, 1974թ. աշխարհի չեմպիոն, 1990թ. աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանց Բեկենբաուերին: 2011-ին այս մրցանակը ստացել է «Մանչեսթեր Յունայթեդի» շոտլանդացի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---