«Ոսկե գնդակին» արժանացավ Լիոնել Մեսսին

«Ոսկե գնդակին» արժանացավ Լիոնել Մեսսին

PanARMENIAN.Net - Ցյուրիխում ընթացող «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձավ 2012-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: «Բարսելոնայի» հարձակվող, Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին չորրորդ տարին անընդմեջ արժանացավ «Ոսկե գնդակին»:

Մեսիի հետ «Ոսկե գնդակի» համար պայքարում էին «Բարսելոնայի» կիսապաշտպան, Եվրո 2012-ի լավագույն ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան և Մադրիդի «Ռեալի» հարձակվողԿրիշտիանու Ռոնալդուն:

Նշենք, որ Մեսսիի այս մրցանակը ռեկորդ է: Նա առաջին ֆուտբոլիստն է, ով չորրորդ անգամ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---