ԱՄՆ-ի և Աֆղանստանի նախագահները կհանդիպեն 2013-ի հունվարի 11-ին

ԱՄՆ-ի և Աֆղանստանի նախագահները կհանդիպեն 2013-ի հունվարի 11-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը կհանդիպեն 2013-ի հունվարի 11-ին Սպիտակ տանը, հաղորդում է ԱՄՆ նախագահի մամլո ծառայությունը:

Բանակցությունների գլխավոր թեման կլինի Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրս բերումը, որը, Օբամայի վարչակազմի պլանների համաձայն, պետք է ավարտվի 2014-ին: Կքննարկվեն «երկու երկրների միջև գործընկերության հարցերը»:

Վաշինգտոնը պլանավորում է պահպանել Աֆղանստանում ռազմական ներկայությունը 2014-ից հետո, բայց առանց մշտական բազաների ստեղծման, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---