8 հունվարի 2013 - 10:08 AMT
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բազելի մրցաշարում գրավել է 5-րդ տեղը

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված արագ շախմատի օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանել 3-5-րդ տեղերը գրոսմայստերներ Մաքսիմ Տուրովի (Ռուսաստան) և Ռոմեն Էդուարի (Ֆրանսիա) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Մելքումյանը գրավել է 5-րդ տեղը:

7,5-ական միավոր են վաստակել միջազգային վարպետ Էրիկ Հանսենը (Կանադա) և գրոսմայստեր Մաթեուշ Բարտելը (Լեհաստան): Լրացուցիչ ցուցանիշներով հաղթել է Հանսենը:

Մրցաշարին մասնակցում էին 85 շախմատիստներ, հաղորդում է armchess.am-ը: