Մադրիդը, Տոկիոն և Ստամբուլը ՄՕԿ-ին ներկայացրել են 2020-ի Օլիմպիադայի անցկացման համար հայտավորման գրքերը

Մադրիդը, Տոկիոն և Ստամբուլը ՄՕԿ-ին ներկայացրել են 2020-ի Օլիմպիադայի անցկացման համար հայտավորման գրքերը

PanARMENIAN.Net - 2020-ի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածուները` Ստամբուլը, Մադրիդը և Տոկիոն, նախօրեին Միջազգային օլիմպիական կոմիտեում ներկայացրել են իրենց հայտավորման գրքերը:

Մարտին ՄՕԿ գնահատման հանձնաժողովը կայցելի հավակնորդ-քաղաքներ: Հուլիսին տեսչական ուղևորությունների արդյունքները կներկայացվեն Լոզանում, որտեղ գտնվում է հանձնաժողովի կենտրոնակայանը: Վերջնական ընտրությունը կկատարվի 2013-ի սեպտեմբերի 7-ին Բուենոս Այրեսում ՄՕԿ նստաշրջանում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

2020-ի խաղերի անցկացման հավակնորդներն են նաև Բաքուն և Դոհան: Սակայն նրանք չեն մտել ամփոփիչ ցուցակի մեջ` որոշված ՄՕԿ կողմից անցած տարվա մայիսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---