8 հունվարի 2013 - 10:54 AMT
Պակիստանում ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի հարվածի արդյունքում ոչնչացվել են 8 գրոհայիններ

Պակիստանում ամերիկյան ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են 8 գրոհայիններ: Հարվածները հասցվել են շրջանին, որը գտնվում է Հյուսիսային Վազիրիստան նահանգի խոշորագույն քաղաքի` Միրան Շահի մոտ: ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը մի քանի հրթիռ են արձակել բնակելի շենքի վրա, հաղորդում է Associated Press-ը: Արդյունքում մահացել է 8 մարդ, որոնք կասկածվել են ահաբեկչական կազմակերպություններին պատկանելու մեջ: