8 հունվարի 2013 - 12:50 AMT
Խուլիո Իգլեսիասը մենահամերգ կունենա Երևանում

Խուլիո Իգլեսիասը մարտի 18-ին մենահամերգ կունենա Երևանում: Երգիչը ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երգչի պաշտոնական էջում ներկայացված է 2013 թվականի համաշխարհային շրջագայության ժամանակագրությունը: Ըստ այդմ՝ երգիչը մարտին 8 մենահամերգ ունի, որից մեկը Երևանում: Մինչ Երևան ժամանելը նա ելույթ կունենա Ռուսաստանի մի քանի քաղաքներում և Ուկրաինայում, այնուհետև կմեկնի Դուբայ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին, որ համերգի մասին մանրամասներ դեռ հաղորդել չեն կարող: Առաջիկայում կտրվի լրացուցիչ ինֆորմացիա:

Նշենք, որ Իգլեսիասն այս տարի կդառնա 70 տարեկան: Նա «Գրեմմի» մրցանակակիր է: Իր գործունեության ընթացքում վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ ամբողջ աշխարհում: