8 հունվարի 2013 - 14:31 AMT
Հրանտ Մելքումյանը Բազելի օփենում զբաղեցրել է 7-րդ տեղը

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված օփենում 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և 89 մասնակիցների մեջ գրավեցլ է 7-րդ տեղը, հաղորդում է armchess.am-ը:

Մելքումյանը միայն կես միավորով է զիջել գրոսմայստերներ Բորիս Գրաչևին (Ռուսատան), Լևենտե Վայդային (Ռումինիա), Ռոբին Վան Կամպենին (Հոլանդիա) և Անդրեյ Իստրատեսկուին (Ֆրանսիա): Լրացուցիչ ցուցանիշներով հաղթողի կոչումը նվաճել է Գրաչևը: