8 հունվարի 2013 - 14:55 AMT
Աջափնյակում վթար է եղել. ջրամատակարարումը կվերականգնվի վաղը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, այսօր դադարեցվել է Աջափնյակ վարչական շրջանի Ռոստոմյան փողոցի, Շիրազի փողոցի 6-30 և Բաշինջաղյան փողոցի 8-22, 159-173, 175 համարների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Նշված տարածքներում ջրամատակարարման գործող ռեժիմը նախատեսվում Է վերականգնել հունվարի 9-ին ժամը 14.00-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: