8 հունվարի 2013 - 15:10 AMT
2012-ի նոյեմբերին եվրագոտում գործազրկության մակարդակն աճել է 0,1 տոկոսով

Եվրոյի գոտում (17 երկրներ) գործազրկության մակարդակը 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բարձրացել է 0.1 կետով և կազմել 11,8 տոկոս` հաշվի առնելով սեզոնայնությունը. դա եվրագոտում գործազրկության նոր ռեկորդ է: Այդ մասին ասվում է Eurostat եվրոպական վիճակագրական գործակալության զեկույցում:

Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ցուցանիշը կաճի մինչև 11,8 տոկոս, հաղորդում է ՌԲԿ-ն: