8 հունվարի 2013 - 15:20 AMT
Այս գիշեր տեղի ունեցած թուրք-քրդական զինված բախման հետևանքով զոհ կա

Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքյարի նահանգի Իրաքին սահմանակից Չուքուրջա շրջանում ժանդարմերիայի ուժերը ենթարկվել են քուրդ գրոհայինների զինված հարձակմանը: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հաքքարիի նահանգապետ Օրհան Ալիմօղլուն տեղեկացել է, որ գիշերը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները կրակ են բացել տեղի ժանդարմերիական հենակետի վրա: Փոխհրաձգության հետևանքով սպանվել է մեկ թուրք ժանդարմ: Թուրքական կողմը պատասխան կրակ է բացել հրետանիով: