Գերմանական Patriot ԶՀՀ բաղադրիչներով նավն ուղևորվել է Թուրքիա

Գերմանական Patriot ԶՀՀ բաղադրիչներով նավն ուղևորվել է Թուրքիա

PanARMENIAN.Net - Գերմանական Patriot ԶՀՀ բաղադրիչներով նավն ուղևորվել է Թուրքիա, հայտնում է «Լյուֆտվաֆֆեի» ներկայացուցիչ փոխգնդապետ Կայ Գուդենոգեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Իսկ Հոլանդիայից մի քանի տասնյակ հոլանդացի և գերմանացի զինծառայողներ են մեկնել Թուրքիա, համալիրների տեղակայման նախապատրաստական աշխատանքները սկսելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերի երկրորդ կեսին Թուրքիան դիմեց ՆԱՏՕ-ին՝ խնդրելով գերմանական Patriot ԶՀՀ տրամադրել Սիրիայի հնարավոր օդային հարձակումից պաշտպանվելու համար:

Ընդամենը Թուրքիայում կտեղակայվի 6 զենիթահրթիռային համակարգ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---