Orange-ի գլխամասային գրասենյակը տեղափոխվել է

Orange-ի գլխամասային գրասենյակը տեղափոխվել է

PanARMENIAN.Net - Օրանժ Արմենիայի գլխամասային գրասենյակը տեղափոխվել է նոր հասցե և այսուհետ գործում է Երևան Պլազա Բիզնես Կենտրոնում, Գրիգոր Լուսավորչի 9 հասցեով: Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը Հայաստանում ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---