Սիրիայում պաղեստինցի փախստականները հակամարտող կողմերին կոչ են անում դադարեցնել կրակը

Սիրիայում պաղեստինցի փախստականները հակամարտող կողմերին կոչ են անում դադարեցնել կրակը

PanARMENIAN.Net - Դամասկոսում պաղեստինցի փախստականների ներկայացուցիչները կոչով դիմել են հակամարտող կողմերին՝ կոչ անելով դադարեցնել կրակը «Յարմուկ» ճամբարի տարածքում, հաղորդում են սիրիական ԶԼՄ-ները:

Ըստ այդ հաղորդագրությունների, երեքշաբթի օրը կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի գրոհայինների միջև կատաղի հրաձգության արդյունքում ճամբարի տարածքում զոհվել է 5 պաղեստինցի:

Ներկայումս ճամբարի մեծ մասը վերահսկվում է ապստամբների կողմից: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---