Ֆրանսիայի ԱԳ նախարար. Ասադը կոտորում է սեփական ժողովրդին

Ֆրանսիայի ԱԳ նախարար. Ասադը կոտորում է սեփական ժողովրդին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարարը Թվիթթերում սիրիացի նախագահի վերջին ճառին ի պատասխան գրել է, որ բոլորը գիտեն, որ «Ասադը կոտորում է սեփական ժողովրդին, և վերջինիս խղճուկ բառերից դատելով՝ նա խուլ ու համր է»:

Լորան Ֆաբիուսի խոսքով, «լավագույնը, ինչ կարելի է սիրիացիներին մաղթել 2013-ին, բռնապետից ազատվելն է»:

Ֆրանսիացի դիվանագետը նշել է նաև, որ Ասադի հրաժարականը նախկինի պես երկրում իշխանությունը խաղաղ կերպով փոխանցելու անխուսափելի նախապայման է, փոխանցում է IRIB-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---