19 փետրվարի 2003 - 17:48 AMT
ԱՌԱՆՑ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՍ ՉԷԻ ՄՏՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ
Առանց իմ հաղթանակի հավանականության համապատասխան հաշվարկի ես չէի մտնի նախընտրական պայքարի մեջ: Այդ մասին այսօր քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին է հայտարարել թեկնածու, Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա համոզվածություն է հայտնել, որ հաղթելու է նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում` ձեռնպահ մնալով ընտրությունների վերաբերյալ այլ մեկնաբանություններից: Նշենք, որ ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար, յուրաքանչյուր թեկնածուի անհրաժեշտ է ստանալ քվեների ընդհանուր թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա անհրաժեշտ քանակությամբ քվեներ, ապա 14-րդ օրը կկայանա քվեարկության երկրորդ փուլը, որին կմասնակցեն ընտրողների ձայների առավելագույն քանակը հավաքած 2 թեկնածուները: