«ԱՊՐԻԼ-24» ԿՈՄԻՏԵՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ՍԵՆԱՏԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման «Ապրիլի-24» կոմիտեն, որն ընդգրկված է Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայում, հունիսի 28-ին երկրի Սենատին է հանձնել խնդրանք, որում խորհրդարանի վերիվ պալատին կոչ է անում իր վերաբերմունքը հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Երկրի կառավարությունը ողջունել է այդ քայլը, որի մասին հայտարարել է արտգործնախարար Բոտը: Եթե Սենատը նույնպես ընդունի նման հայտարարություն, ապա դրանով Հոլանդիայի կառավարության դիրքորոշումն այդ հարցում կդառնա ամբողջական: Խնդրանքում պահանջվում է նաեւ դատապարտել Թուրքիայի մերժողական քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը եւ դրա ազդեցությունը խոսքի ազատության եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների վրա (որոնք, ինչպես հայտնի է, Կոպենհագենի չափանիշների մի մասն են), պետք է լուրջ ուշադրության արժանանան Եվրոպայի կողմից եւ ազդեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների շուրջ հարցի սկսման ժամկետներին, վստահ են փաստաթղթի հեղինակները, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---