9 հունվարի 2013 - 11:46 AMT
Միրչա Լուչեսկու. «Բորուսիայի» հետ խաղում շատ բան կախված կլինի մեր նախապատրաստությունից

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իր սաների ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ Ուկրաինայի առաջնությանը և Չեմպիոնների լիգային նախապատրաստվելու համար այդքան շատ ժամանակ չի մնացել:

«Մենք լավ տարի ենք ունեցել, մենք դարձել ենք Ուկրաինայի չեմպիոններ, շահել ենք երկրի գավաթը և սուպերգավաթը, դուրս ենք եկել Չեմպիոնների լիգայի խմբից: Բայց ամենագլխավորը խաղի որակն է, որը ցուցադրվել է»,- ասել է Լուչեսկուն:

Միաժամանակ նա կարծում է, որ արդյունքները կարող էին ավելի տպավորիչ լինել: Միրչա Լուչեսկուն նշել է, որ հիմա կարևոր է յուրաքանչյուր մարզում և յուրաքանչյուր ստուգողական հանդիպում: Նա նշել է, որ պետք է փորձել խուսափել վնասվածքներից և պատրաստվել «Բորուսիայի» հետ խաղին, որն այս տարի իր պաշտոնական խաղերը «Շախտյորից» շուտ է սկսում, հնարավորինս լավ մարզավիճակում. «Այս զույգում շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կպատրաստվենք: Ես չեմ ուզում, որպեսզի մեզ մոտ նահանջ լինի: Մենք պետք է Եվրոպայի բոլոր ակումբների հետ խաղանք առնվազն հավասարի պես»,- ասել է Լուչեսկուն:

Մարզիչը նշել է, որ թիմին սպասվում է 15 ստուգողական հանդիպում` 5-ական խաղ համապատասխանաբար էմիրաթական, իսպանական և թուրքական հավաքներում: